Ընթերցողների ակումբի առօրյան

Մենք այսօր ծանոթացանք Ուրարտու պետությանը, քանի որ որոշել ենք այցելել Էրեբունի թանգարան: Ասենք, որ շատ հետաքրքիր էր կարդալ նրա մասին: Նաև կարդացինք «Արայի և նրա մահվան մասին Շամիրամի կողմից պատերազմով» հատվածը Մովսես Խորենացու պատմությունից, իմացանք որ Արայի մահից հետո Հայոց զորքը որոշել է Արայի վրեժը լուծել Շամիրամից, բայց Շամիրամն ասում է. «Ես իմ աստվածներին հրամայեցի նրա վերքերը լիզել, և նա կկենդաանա» և այդպես համոզելով՝ խռովությունը խաղաղեցնում է: Իսկ Ուրարտուի մասին կարդացինք և իմացանք, որ XIX դ. 1-կեսերից սկսած՝ գիտության մեջ ձևավորվեց ՞ուրարտագիտություն՞ տերմինը, և որ Ուրարտական պետությունը նույն Վանի թագավորությունն է՝ տարբեր ժամանակներում Վան, Տոսպ, Տուշպա կոչված մայրաքաղաքով: Ուրարտական թագավորներ էին Արգիշտին, Մենուան, Ռուսսան, Իշպուինին, ովքեր իրենց թագավորության ժամանակ կառուցել են քաղաքներ, բերդեր, ջրանցքներ և այլ շինություններ: Իմացանք նաև, որ Արգիշտի Ա թագավորը, որ կառուցել է մեր մայրաքաղաք Երևանը՝ Էրեբունին, պատմության մեջ նույնացվում է Արա Գեղեցիկի հետ: Այսօր այսքանը:

Հայրապետյան Վարդուհի և Ավագյան Մանուշ 10-1 դասարան

Оставьте комментарий