Ընթերցողների ակումբի այսօրվա առօրյան

Մենք այսօր կարդացինք Գրիգոր Գուրզադյանի էսսեներից մեկը` «Մի գիշեր Հաղպատի զանգակատան պատի տակ», որը մեզ շատ դուր եկավ: Ասենք, որ Գրիգոր Գուրզադյանը շատ հետաքրիր է գրում: Նա էսսեի մեջ պատմում էր, թե ինչպես անցկացրեց գիշերը Հաղպատի զանգակատան պատի տակ: Նա շատ տպավորված էր այն կնոջ վերաբերմունքից, ով, իր հանդեպ ուշադիր գտնվելով, ծածկել էր նրան, երբ նա պատրաստվում էր քնել և երբ առավոտյան արթնացել էր տեսել էր կես լավաշ և մի կտոր պանիր իր պայուսակի վրա: Նա նաև գրել էր, որ ինքը միշտ կհիշի այդ կնոջ արածը և եթե Գուրզադյանը իմանար, թե ով է այդ բարի կինը, նա կգնար նրա գերեզմանը, կփարվեր այդ առասպելական մամիկի շիրիմին և կհեղհեղեր իր արցունքով: Էսսեն կարդալուց հետո օգտվելով գրականագիտական բառարանից` իմացանք, թե ինչ է էսսեն: Իմացանք, որ էսսեն ֆրանսերեն բառ է, որը հայերեն կոչվում է ակնարկ, հոդված, փորձ: Արևմտահայերը այս ժանրը կոչել են դիմաստվեր: Այնուհետև մենք կարդացինք Հաղպատ վանքի մասին «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների» բառարանից: Իմացանք, որ Հաղպատի վանքը ստեղծվել է 10-13 դդ., ճարտարապետական բարդ համալիր է` բաղկացած երեք եկեղեցուց, ժամատնից, զանգակատնից, պարսպից, օժանդակ շենքերից և այլն: Հաղպատը գտնվում է Դեբետ գետի աջ կողմում` գեղատեսիլ և բարձրադիր լեռնալանջի վրա, որ բոլոր կողմերից պատած է անտառածածկ լեռներով: Այսքանից հետո ցանկություն է առաջանում տեսնել Հաղպատի վանքը: Հուսանք, որ մեր ցանկությունը կիրականանա:
Հայրապետյան Վարդուհի և
Ավագյան Մանուշ 10-1 դասարան

Оставьте комментарий